Youth Group
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Youth Group | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Ավստրալիա |
Ժանրեր | ինդի ռոք, ալտերնատիվ ռոք |
Գործունեություն | 1996 — 2009 |
Լեյբլ | Ivy League Records Epitaph Records ANTI- World's Fair |
Կայք | youthgroup.com.au |
Անդամներ | |
Թոբի Մարտին, Դենի Լի Ալեն, Քեմերոն Էմերսոն-Էլիոտ, Պատրիկ Մեթյուս | |
Նախկին անդամներ | |
Էնդի Քեսել, Թոլ Մարֆի | |
Youth Group (band) Վիքիպահեստում |
Youth Group, ռոք խումբ, որը ստեղծվել է Ավստրալիայում` Սիդնեյում, 90-ական թվականների վերջին։
Խմբի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում խմբի անդամներն էին Թոբի Մարտինը (վոկալ, ռիթմ կիթառ), Դենի Լի Ալենը հ(արվածային գործիքներ), Փոլ Մարֆին (սոլո կիթառ) և Էնդի Քեսելը (բասկիթառ)։ Կիթառահար Քեմերոն Էմերսոն-Էլիոտը և բասիստ Պատրիկ Մեթյուսը խմբին միացել են 2004 թվականին։
Բասիստ Քեսելը 2003 թվականին լքեց խումբը։ Փոլ Մարֆին նույնպես այդ ժամանակ լքեց խումբը` պատճառաբանելով խմբի մնացած անդամների ստեղծագործական տարբերությունները։ Ներկայիս կիթառահար Քեմերոն Էմերսոն-Էլիոտը նախքան խմբին միանալը նվագել է «John Reed Club» խմբում և Մարտինին ճանաչել է դեռևս քոլեջում սովորելու տարիներին, որտեղ նրանք միասին երգեր են գրել, իսկ նրանց դուետը կոչվել է «The Morrison Brother»: Բասիստ Պատրիկ Մեթյուսը խմբին միանալուց առաջ նվագել է «The Vines» խմբում։
Youth Group-ը ստեղծագործել է ինդի ռոք, ալտերնատիվ ռոք ժանրերում։
Urban & Eastern (2000)
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբի առաջին ալբոմը` Urban & Eastern, թողարկվել է 2000 թվականին Ivy League Records լեյբլի հետ։ Ճանաչում է ձեռք բերել միայն Ավստրալիայում։
Epitaph Records
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբը սկսեց ճանաչում ձեռք բերել, երբ նրանց հաջորդ ալբոմը` Skeleton Jar, լսեց Բրեթ Գուրևիչը և որոշեց համագործակցել խմբի հետ։
Skeleton Jar-ը առաջին ալբոմն էր, որը վաճառվեց Ավստրալիայում։ Դա խմբի լայն ճանաչում բերեց։
2003 թվականին խումբը հանդես է եկել մի շարք երաժշտական փառատոններում։
«Forever Young» երգի շնորհիվ խումբը մեծ ճանաչում է ձեռք բերել, երգի քավեր տարբերակը 1984 թվականին կատարվել է Alphaville խմբի կողմից։ Այն հնչել է սերիալներում և ֆիլմերում։
2006 թվականի հուլիսին Youth Group-ը թողարկել է իր երրորդ սկավառակը` «Casino Twilight Dogs», որը ներառում էր «Forever Young» և «Catching and Killing» սինգլները։ Ալբոմը ARIA չարթում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։
Խմբին աջակցել է նաև Քոլդփլեյ խումբը` Ավստրալիայում շրջագայությունների ժամանակ։
2007 թվականին Daisy Chains երգը դարձել է One Tree Hill սերիալի սաունդթրեք։
Խմբի չորրորդ ալբոմը` «The Night is Ours», թողարկվել է 2008 թվականի հուլիսին։
Ասում են, որ խմբի անունը կապված է շոտլանդական Teenage Fanclub խմբի հետ։
Youth Group-ը երկու անգամ շրջագայել է Ամերիկայում։ Չնայած խմբի բոլոր անդամները լավ հարաբերություններ մեջ էին, նրանք որոշեցին զբաղվել սոլո կարիերայով։ Թոբի Մարտինը թողարկեց իր սոլո ալբոմը` Love’s Shadow, թմբկահար Դենի Լի Ալենը մեկնեց Նյու Յորք, որտեղ նվագում է We Are Scientists և The Drums խմբերում։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
- Urban & Eastern (2000)
- Skeleton Jar (2004)
- Casino Twilight Dogs (2006)
- The Night is Ours (2008)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Youth Group» հոդվածին։ |
|